ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վեզիրովից մինչև Ալիև. հայասպան քաղաքականությունը շարունակվում է

Վեզիրովից մինչև Ալիև. հայասպան քաղաքականությունը շարունակվում է
13.01.2026 | 18:03

Ի հիշեցումն։ 1990 թ. հունվարի 13-ին Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով իրենց Ժողովրդական ճակատի անդամների հետ (հանդիպումը հեռարձակվում էր հանրապետական հեռուստատեսությամբ), ասաց. «...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։ Եւ հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ադրբեջանական արյունարբու ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով) ներխուժեց հայերի բնակարանները և սկսվեցին վայրագ ջարդեր, մարդկանց դուրս էին նետում պատուհաններից, սպանում երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարում կանանց, շատերին ողջակիզում։ Այնուհետև հայտնվեցին ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլեցին դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկում էին բռնի տեղահանվածներին, կողոպտում, ծեծում նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկում Թուրքմենստան։ Նույն վիճակն էր նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցում էին իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրում հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրում էին սրտային կաթվածների)։

Ջարդերը շարունակվեցըն վեց օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Եւ արդ՝ հիշենք նաեւ Վեզիրովի իրավահաջորդ Ալիեւ Իլհամի խոսքերն ու գործերը 2020 թ. հատկապես, ապա կիզակետը՝ 2023 թ. սեպտեմբեր 19 ահաբեկչական հարձակումն Արցախի վրա, էթնիկ զտումը, ցեղասպանությսն շարունակությունը։ Ու այդ համապատկերում ադրբենզինը Հայաստանի վառելիքի շուկայում եւ ՀՀ ՔՊ իշխանությունների խոսույթը, եւ ամեն ինչ պարզ կդառնա, թե ուր են տանում մեզ….

եԻ հիշեցումն։ 1990 թ. հունվարի 13-ին Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով իրենց Ժողովրդական ճակատի անդամների հետ (հանդիպումը հեռարձակվում էր հանրապետական հեռուստատեսությամբ), ասաց. «...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։ Եւ հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ադրբեջանական արյունարբու ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով) ներխուժեց հայերի բնակարանները և սկսվեցին վայրագ ջարդեր, մարդկանց դուրս էին նետում պատուհաններից, սպանում երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարում կանանց, շատերին ողջակիզում։ Այնուհետև հայտնվեցին ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլեցին դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկում էին բռնի տեղահանվածներին, կողոպտում, ծեծում նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկում Թուրքմենստան։ Նույն վիճակն էր նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցում էին իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրում հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրում էին սրտային կաթվածների)։

Ջարդերը շարունակվեցըն վեց օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Եւ արդ՝ հիշենք նաեւ Վեզիրովի իրավահաջորդ Ալիեւ Իլհամի խոսքերն ու գործերը 2020 թ. հատկապես, ապա կիզակետը՝ 2023 թ. սեպտեմբեր 19 ահաբեկչական հարձակումն Արցախի վրա, էթնիկ զտումը, ցեղասպանությսն շարունակությունը։ Ու այդ համապատկերում ադրբենզինը Հայաստանի վառելիքի շուկայում եւ ՀՀ ՔՊ իշխանությունների խոսույթը, եւ ամեն ինչ պարզ կդառնա, թե ուր են տանում մեզ….

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5844

Մեկնաբանություններ